Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) խոսքով՝ բոլոր տեսակի բանակցային գործընթացները երկու փուլի են բաժանվում՝ ներսի և դրսի, և երբ ներսում բանակցությունները չեն ստացվում, թուլանում ես, երբ ներսում միասնություն չունես, դրսում էլ չես կարող հաջող բանակցել:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկումներ արեց՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև վերջին շրջանում նկատվող հակասություններին, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Արցախում իրեն զրպարտում են՝ ասելով, որ ինքը պատրաստվում է «հողեր ծախել» և այլն:
«Դա աքսիոմա է, և մենք պետք է շատ լուրջ մոտենանք այդ հարցերին, և պետք է ամեն կերպ խուսափենք բաժանարար գծեր քաշելուց, հարաբերությունները սրելուց, լեզվակռվից»,- ասաց նա: