«Արդեն թարոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից:Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համարստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը:Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգումհեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշո՞ւմ ես Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկեհիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցըմոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելըերկարացնում էր մեր արևածաղիկ չրթելը, և դա, կարծեմ, մեր կախարդական օրերից էր…
Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քոհոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսոս չե՞ս` մեխ ու տախտակով զբաղվես: Աստվածքեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, անկաղապար արվեստի տեր` ինքդ ինչու եսկապանում: Թող ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգուն… Մրցանակներ շահես ազգիդ համար:
Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի` բարձունքներին սովոր մարդ…
Տարիներ անցան… նկարահանվում ենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում: Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, նույնիսկ մեքենա ուներ արդեն: Գնում էինք Իջևանի սարերը` մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններիցմեկի առաջ կանգ առավ:
– Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր:
– Ֆրունզ, Հենրիկը սպասում է…
– Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր…
Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց, ձեռքի թագավորական շարժումովմատուցողին հրավիրեց. Սա հալվեց երջանկությունից ու սկսեց թվել ճաշատեսակները…
– Բեր… մի խոսքով` ինչ որ լավ բան ունես, բեր:
– Ի՞նչ ենք անում, երկուսով այսքանն ինչ ենք անելու:
– Քու բանը չի, դու սուս… էն սեմուչկեն հիշում ես… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…
Խորովածը, խավիարը, իշխանը կերանք- խմեցինք իշխանավարի, հին ու նորով, ապագայով համեմեցինք մերխոսքն ու զրույցը, հիշեցինք նրա ծնողներին, տխրեցինք հազար անգամ…»