Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածությունը կարող Է մեղմացնել այն երկիրը, որի ազդեցության ուժը Վաշինգտոնի վրա մեծ Է, հայտարարել Է Իրանի նախկին նախագահ (2005 – 2013 թթ.) Մահմուդ Ահմադինեժադը:
«Նա, ով կցանկանա հավասարակշռություն ստեղծել ԱՄՆ-ի և Իրանի միջև, պետք Է ուժեղ ազդեցություն ունենա ԱՄՆ-ի քաղաքականության վրա»,- ասել Է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով Ճապոնիայի դերը ԱՄՆ-ի և Իրանի հետ կապված իրադրության մեջ՝ նա նշել Է, որ «անհրաժեշտ Է հասկանալ, թե Ճապոնիան ունի արդյոք ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու ուժ, և ինչ չափով և որքանով դա կարող Է արդյունավետ լինել»: «Իսկ եթե դա չկա, ապա ամեն ինչ կսահմանափակվի սոսկ առաքումների վազվզոցով»,- հավելել Է նա՝ նշելով, որ սոսկ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը մեղմացնելու ձգտումը կօգնի միայն կարճատև ժամանակամիջոցում և հավասարակշռության չի բերի: