ՔՊ-ի երեկվա համագումարը մեզ տարավ 2018-ի ապրիլ ամիսը։ Երկրում շատ բան է փոխվել, բայց ՔՊ-ն մնացել է 2018 թվականում։ Ինչպես հայտնի ֆիլմում, նրանց համար “օրը” չի փոխվում, ինչը սկսել է հարատև կռիվ հիշեցնել։
Ինչո՞ւ նրանց օրը չի փոխվում, ո՞րն է պատճառը։
Մեկ տարի առաջ ոչինչ չունենալով նախկիններից չէին վախենում, իսկ հիմա, տիրապետելով ողջ ուժային կառույցները, սկսել են վախենալ։ Առաջին հայացքից սա անբացատրելի է։
Պատճառը կարծես թե պարզ է, առաջ կոցնելու ոչինչ չունեին, իսկ հիմա կարող են կորցնել իշխանությունը։ Սա ինքնանպատակ իշխանության հատկությունն է։ Եթե չկան նպատակներ և իշխանություն ունենալը դառնում է ինքնանպատակ, ապա մնում է մաքուր վիճակում իշխանության համար պայքարը։ Հակառակ դեպքում այդ նպատակների մասին մենք տեղյակ կլինեինք։ Սա նախկինների ու ներկաների հիմնական նմանությունն է։
Առհասարակ, հեղափոխական իշխանություններն իրենց հիմնական ռեֆորմները սկսում են իշխանության առաջին տարում և եթե դա տեղի չի ունենում, մնում է անցյալի դեմ պայքարը, դա իրենց իշխանության հիմնական արդարացումն է։
Արդեն դժվար է պատկերացնել, որ մի օր ՔՊ-ի օրը կփոխվի։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: