
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ծնողները բնակվում են Կրիվոյ Ռոգում՝ խորհրդային բազմաբնակարան շենքերից մեկի 4-սենյականոց բնակարանում, գրում է Tengrinews.kz-ը, որի թղթակից Ժաննա Նուրլանովան այցելել է նախագահի ծնողներին:


Ուկրաինայի նախագահի ծնողները պատմել են, որ իրենց որդին բազմիցս առաջարկել է իրենց տեղափոխվել Կիև, սակայն իրենք չեն ցանկանում տեղափոխվել:
Հարցին՝ ինչպես նախագահ դաստիարակել, ծնողները պատասխանել են. «Մենք Վովային ոչ թե որպես նախագահ ենք դաստիարակել, այլ որպես մարդ»:
Նրանք նշել են, որ Զելենսկիի երդմնակալության արարողության օրը նրանք գտնվել են խորհրդարանում՝ Ուկրաինայի նախկին նախագահների կողքին նստած:
«Ես թույլ մարդ չեմ, բայց արտասվեցի»,- ասել է հայրը՝ Ալեքսանդր Զելենսկին:
Ըստ ծնողների՝ այժմ իրենք այդքան էլ հաճախ հեռախոսով չեն զրուցում՝ նախագահի զբաղվածության պատճառով:
Հարցին, թե ֆինանսապես նախագահն օգնում է արդյոք ծնողներին, Վլադիմիր Զելենսկիի հայրն ասել է. «Ես վատ չեմ վաստակում (դասավանդում է բուհում – tert.am), ես թոշակ եմ ստանում: Նա մեզ միշտ առաջարկում է, էլ մեքենա էր ուզում գնել, էլ Կիև էր կանչում: Ես չեմ ցանկանում, բայց նա ամռանն իր հաշվին մեզ ուղարկում է հանգստանալու, իմ ատամներն է գցել: Ես համեստ մարդ եմ, նման բաների կողմնակից չեմ: Մեզ ի՞նչ է պետք՝ առողջություն և վերջ»:
Ավելի մանրամասն՝ tert.am