«Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները»
Advertisement 1000 x 90

«Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները»

Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները:

Մարդ պետք է կարողանա իշխանություն ունենա և այդ նույն իշխանությունից հրաժարվի:

Մարդ պետք է կարողանա իր հանդեպ նման մեծ դժգոհության ալիքից հետո լինի խաղաղ,իմաստուն և սառնասիրտ:

Մարդ պետք է կարողանա լուռ հետևել ստի և կեղծիքի ժամանակավոր հաղթանակին:

Մարդ պետք է կարողանա իշխանափոխությունից մեկ տարի անց ունենալ նույն վստահությունը,տոկունությունը, կամքը և էներգիան պայքարելու հանուն իր պետության և ժողովրդի:

Այո այդ մարդը Սերժ Սարգսյանն է:

Շախմատի տանը Սերժ Սարգսյանին դիմավորեցին ծափերով ոչ թե այն բանի համար,որ ինքը ՀՀ նախկին նախագահն է կամ Շախմատի ֆեդերացիայի նախագահը ,այլ հարգելով նրա անձը:Սերժ Սարգսյանը ապացուցեց մի կարևոր բան,որ պաշտոնը չի կարևորում անձին,այլ անձն է պաշտոնները կարևոր դարձնում:

Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իրական master class և այն դեռ նոր է սկսվում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր