«Տիկնոջն ասեք գործովդ զբաղվիր, լուրջ թեմաների մի խառնվիր». Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Տիկնոջն ասեք գործովդ զբաղվիր, լուրջ թեմաների մի խառնվիր». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ աչքովս ընկավ մի շատ «եվրոպական» ու շատ «անաչառ» հասարակական կազմակերպության ղեկավարի դիտարկումները իմ ելույթի կապակցությամբ, որին խինդ էր պարգեւել, որ շփոթմունքի արդյունքում ես հիշատակել էի ոչ թե «Սահմանադրական դատարանի մասին», այլ «ԱԺ կանոնակարգ» օրենքը:

Դիտարկումս դրանից չէր փոխվելու։ Ակամայից հիշեցի այս կազմակերպության տարիներ առաջ գրված լալահառաչ նամակը ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկին, որի նպատակը հեղինակազրկելն էր մեր երկիրը ու երկրից ուղարկված թեկնածուներին։ Անգամ եվրոպացիներն էին զարմացել։ Ադրբեջանի հետ նույն շարքում հայտնվելու համար։

Չստացվեց, մի ստիպեք բացահայտել ձեր չեղած բարոյական նկարագիրը։ Իսկ մասնագիտականը ձեր ընտանիքի մոտ առկա չէ, շաաատ վաղուց։ Տիկնոջն ասեք գործովդ զբաղվիր, լուրջ թեմաների մի խառնվիր»։

Քիչ առաջ աչքովս ընկավ մի շատ «եվրոպական» ու շատ «անաչառ» հասարակական կազմակերպության ղեկավարի դիտարկումները իմ ելույթի…

Gepostet von Arpine Hovhannisyan am Dienstag, 18. Juni 2019



Նման նյութեր