
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր ատամներով պաշտպանում են Նիկոլի գաղափարախոսություններն ու «իզմ»-երը մերժող թեզը, իրականում, նրան «արջի ծառայություն» են մատուցում։ Դժվար է այս մարդկանց հակադարձել քաղաքագիտական տերմիններով, ընդամենը պատկերավոր ասեմ՝ կուսակցությունն առանց գաղափարախոսության, նման է տերևազուրկ ծառի»։