
Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ Է զոհվել, եւս մեկն անհայտ կորած Է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:
Նավը հունիսի 17-ին շրջվել Է Արեւելյան Ճավայի նահանգի ափերի մոտ, ավելի վաղ տեղեկացվել Էր միջադեպի հետեւանքով երկու մարդու զոհվելու մասին: Գործակալության տվյալներով՝ նավաբեկությունից փրկվել Է 39 ուղեւոր: Ներկայում որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում Է. դրան մասնակցում Է չորս ջրասուզորդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: