
2015թ. հունիսի 23-ի վաղ առավոտյան, 05:30-ի սահմաններում Հայաստանի ոստիկանությունը, օգտագործելով հատուկ միջոցներ, բացեց Երևանի Բաղրամյան պողոտան, որտեղ հունիսի 22-ից նստացույց էին անցկացնում «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարած բողոքի ակցիային միացած մարդիկ:
Այս ֆիլմը փորձ է՝ ներկայացնել հունիսի 23-ի իրադարձությունները ականատեսների աչքերով և ամբողջականացնելու հայաստանյան իրավապաշտպանների գնահատականը այդ իրադարձությունների վերաբերյալ:
Ֆիլմը հիմնված է հարցազրույցների վրա: Այն հայերեն է, ունի անգլերեն և ռուսերեն թարգմանություն: Ֆիլմը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբ հ/կ կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: