Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարյանից բացի էլ ո՞վ է ամուսնացել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարյանից բացի էլ ո՞վ է ամուսնացել. armeniasputnik.am

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը, անկասկած, քննարկվեց ու դեռ քննարկվելու է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բայց բացի Հենրիխից, այլ ֆուտբոլիստներ էլ են հասցրել հավերժ սիրո երդում տալ։ 433 կայքը, որն ավելի քան 21 մլն բաժանորդ ունի, կազմել է ֆուտբոլային աշխարհում մեծ աղմուկ հանած հարսանիքների ընտրանին։

Մեսութ Օզիլ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, գերմանացի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի և նրա ընտրյալի` թուրքական արմատներով շվեդ մոդել Ամինե Գյուլշեի հարսանեկան արարողությունը, որ կայացավ հունիսի 7-ին, բազմամարդ էր, բայց գլխավոր հյուրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։

 

View this post on Instagram

 

A post shared by 433 (@433) on Jun 17, 2019 at 12:52pm PDT

Սերխիո Ռամոս

Հայտնի ֆուտբոլիստ, «Ռեալի» 33-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը վերջապես ամուսնացավ իր սիրեցյալի` 41–ամյա հեռուստահաղորդավար Պիլար Ռուբիոյի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին Սևիլյայի մայր տաճարում։ Զույգը երեք որդի ունի։

 

View this post on Instagram

 

A post shared by Footyline11 (@footyline11) on Jun 15, 2019 at 12:31pm PDT

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ի երեկոյան հարսանեկան լուսանկար հրապարակեց իր նորաթուխ կնոջ` Բեթի Վարդանյանի հետ։

Բեթին հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սուրբ Ղազար կղզում։

 

View this post on Instagram

 

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on Jun 17, 2019 at 10:19am PDT

Պետեր Շմեյխել

Դանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը հունիսի 15-ին երկրորդ անգամ ամուսնացավ։ Նրա ընտրյալը Լաուրա ֆոն Լինդհոլմն է։ Նորապսակները հանդիպել էին 2014-2017 թվականներին, բայց հետո բաժանվել։ Մի քանի ամիս առաջ նրանք որոշեցին ամուսնանալ։

 

View this post on Instagram

 

A post shared by Unitedfans.ir (@unitedfansir_) on Jun 16, 2019 at 5:10am PDT

Սեադ Կոլաշինաց

«Արսենալ» ակումբի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Սեադ Կոլաշինացն օրերս ամուսնացավ իր վաղեմի սիրեցյալի` Բելայի հետ։ Զույգը շքեղ հարսանիք կազմակերպեց, որին ներկա էր նաև «Արսենալի» մեկ այլ խաղացող Մեսութ Օզիլը։

 

View this post on Instagram

 

A post shared by Mesut Özil (@m10_official) on Jun 15, 2019 at 1:33pm PDT

Դեյլի Բլինդ

Նիդեռլանդացի ֆուտբոլիստ, «Այաքս» ակումբի և Նիդեռլանդների հավաքականի խաղացող Դեյլի Բլինդը, ինչպես Մխիթարյանը, իր կյանքի կարևորագույն իրադարձությունը տոնեց երեկ` հունիսի 17-ին։ Ընտանեկան հավաքույթի լուսանկարը հրապարակել է հենց ֆուտբոլիստը։ Ի դեպ, նրա ընտրյալն արդեն հղի է, այնպես որ շատ շուտով նրանց ընտանիքը ևս մեկով կավելանա։

 

View this post on Instagram

 

A post shared by Candy-rae Fleur (@candy.rae.fleur) on Jun 17, 2019 at 4:20am PDT

Պյոտր Զելինսկի

«Նապոլի» իտալական ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին հունիսի 15-ին ամուսնացավ Լաուրայի հետ, որին առաջարկ էր արել դեռ 2017 թվականին։

 

View this post on Instagram

 

A post shared by Piotr Zielinski (@zielu_94) on Jun 17, 2019 at 12:32pm PDT

Թեէմու Պուկկի

Երեկ նաև «Նորվիչ Սիթի» անգլիական ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Թեէմու Պուկկիի հարսանիքն էր, որն անցկացվեց լողափում, իսկ տոնակատարությունը տեղի ունեցավ վրանում, ներկա էին մտերիմներն ու հարազատները։

 

View this post on Instagram

 

A post shared by Teemu Pukki (@elpugi) on Jun 17, 2019 at 11:57am PDT

Յագո Ասպաս

«Սելտա» ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Յագո Ասպասն ու մոդել Ջեննի Ռուեդան, թեև արդեն երկու երեխա ունեն, այդուհանդերձ որոշեցին հարսանիք կազմակերպել։ Նրանց խնջույքը կայացավ հունիսի 16-ին։

 

View this post on Instagram

 

A post shared by Iago Aspas Juncal (@i.aspas10) on Jun 16, 2019 at 12:45pm PDT