
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինիին ձերբակալվել է:
Այս մասին հայտնում է Mediapart-ը: Պլատինիին ձերբակալվել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու ծրագրի մեջ կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով: Քաթարն իրավունք ստացավ Մունդիալ-2022 անցկացնել իր երկրում 2010 թվականին, երբ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահն էր:
Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2007 թվականից ու այդ պաշտոնին մնաց մինչև 2015 թվականը: