
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:
Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ: