Անգելա Մերկելը վատացել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անգելա Մերկելը վատացել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ երկու երկրների առաջնորդները կանգնած են եղել կարմիր գորգի վրա օրհներգի հնչյունների ներքո։

Տարբեր ԶԼՄ–ների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Մերկելը բառացիորեն ցնցվում, նա փորձում է թաքցնել իր վատ ինքնազգացողությունը, սակայն նրա մոտ չի ստացվում։ Մերկելն անընդհատ փոխում է ձեռքերի դիրքը, սակայն դա էլ նրան չի օգնում։

Մերկելն իր վիճակը բացատրել է ջրազրկմամբ:

«Մի քանի շիշ ջուր եմ խմել, ինձ շատ լավ եմ զգում», – հայտարարել է Մերկելն ամփոփիչ մամուլի ասուլիսում` պատասխանելով լրագրողի հարցին իր ինքնազգացողության մասին, հաղորդում է RT։

armeniasputnik.am



Նման նյութեր