
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվի և կշարունակեն գործել` որպես պետական բժշկական կենտրոններ։ Դրանք կվերադարձվեն Առողջապահության նախարարությանը և կլինեն մեր ուղիղ կառավարման ներքո»։