
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Սառա Անջարգոլյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Սառա Անջարգոլյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար»,– ասվում է վարչապետի հրամանագրում։
Սառա Անջարգոլյանը Impact Hub Yerevan–ի համահիմնադիրներից է։ Ուսանել Բերքլիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է Զարեհ Սինանյանը, որն այդ պաշտոնում վարչապետի հրամանագրով նշանակվել է հունիսի 14-ին։