
Հունիսի 18-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել Royal Ascot՝ ամառային սեզոնի գլխավոր ամենամյա միջոցառման բացումը:
Թագավորական ձիավարության առաջին օրը ներկա են եղել արքայական ընտանիքի անդամները՝ թագուհի Ելիզավետան, Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը:
Royal Ascot-ը հայտնի է իր դրես-կոդով, որի գլխավոր բաղադրիչը շքեղ, ինքնատիպ գլխարկներն են:
Քեյթ Միդլթոնը ներկայացել է երկնագույն գլխարկով՝ Philip Treacy-ից, որը համադրել է Elie Saab միագույն զգեստով և Gianvito Rossi արծաթագույն կոշիկներով: Երկնագույն կերպար է ընտրել նաև Անգլիայի թագուհին: