Վերջապես կայացավ ամենասպասված իրադարձություններից մեկը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ամուսնցավ։
Մխիթարյանի ընտրյալն, արդեն բոլորիս քաջ հայտնի Բեթի Վարդանյանն է։
Իսկ Բեթին լուսահոգի Հրանտ Վարդանյանի թոռնուհին է․ Բարերար և գործարար Միքայել Վարդանյանի դուստրը։
Տարվա պսակադրությունը կայացավ Վենետիկի Սուրբ Ղազար կզում։ Հարսանյաց արարողությունը անցավ շատ բուռն ու հետաքրքի՝ լի անակնկալներով։
Երգեցողության իրենց շնորհքով աչքի ընկան նաև Հենրիխն ու Բեթին, ովքեր Ալ Բանոյի հետ հետ համատեղ երգեցին իտալացի մեծ արտիստի ամենահայտնի երգերից մեկը։
Հարսանյաց արարողությանը մասնակցում էին Հայաստանից, և արտերկիրից ժամանած հյուրերը, հարազատները։
Վարդանյանների ընտանիքը, առհասարակ միշտ էլ աչքի է ընկել տարաբնույթ ու բազում բարեգործական ակցիաներով, աշխատանքներով։
Բնականաբար իր դստեր պսակադրությունը նույնպես չէր կարող աչքաթող արվեր Միքայել վարդանյանի կողմից․․․
Info24.am-ի տեղեկություններով, Վարդանյանների ընտանիքը մեծ անակնկալ էր պատրաստել «Գրանդ Հոլդինգ»-ի հազարավոր աշխատակիցների համար։
Վարդանյաններն իրենց ղեկավարության տակ գտնվող բոլոր աշխատակիցներին նվրել են Արարատ բրենդի կոնյակներ։ Ընդորում այդ կոնյակների արժեքը գերազանցել է 10 հազար դրամը։