Թե բա դու հանճար ես, դու տաղանդ ես:
Է հա, դա հասկացանք, իսկ պետությունը ի՞նչ միջավայր է ստեղծում այդ տաղանդի դրսևորման համար:
Եվ, որ ամենակարևորն է, մենք որպես պետություն աշխարհում ի՞նչ արժեք ենք ուզում և կարողանալու ստեղծել (թե մնում ենք ռեսուրս պետություն), ինչի շուրջ և ուղղությամբ մարդը կզարգացնի և ի ցույց կդնի իր տաղանդը:
Սրանք այն հարցերն են, որ ներկայի իշխանությունները պատասխան չունեն և չեն էլ կարող ունենալ: Մի պարզ պաճառով` իրենց իսկ նշած տաղանդից իրենք չունեն:
Եվ հետևաբար քանի դեռ մենք չենք հասկանում, թե որպես պետություն աշխարհում ինչ դեր ենք ուզում ստանձնել, ինչ բարիք և արժեք ենք ստեղծելու, մենք մնալու ենք այլ պետությունների զարգացումը սնող ռեսուրս-պետություն: Եվ հետևաբար հետզհետե վերացող` ձուլվող պետություն:
Իսկ այս պայմաններում կորզող համակարգերը հեշտությամբ զարգանում են, որոնք պետությունը ծառայեցնում և շարունակելու են ծառայեցնել օտարների բարեկեցությանն ու հարստացմանը:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: