«Շշի Մելոն» արտոնություն ստացավ նոր գործարանի համար
Advertisement 1000 x 90

«Շշի Մելոն» արտոնություն ստացավ նոր գործարանի համար

«Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունը արտոնություն կստանա սարքավորումների ներկրման համար։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Գործարանը ներկվող շինարարական կոնստրուկցիաների և սարքավորումների համար (273 մլն դրամ ընդհանուր արժեքով) ԱԱՀ–ի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնություն կստանա։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդհանուր առմամբ 2.8 մլրդ դրամի ներդրում կատարել։

Նշենք, որ Մելիք Մանուկյանն ԱԺ նախկին պատգամավոր է, «Սարանիստ» ապակե շշերի արտադրության գործարանի սեփականատերը։ Գործարանը գտնվում է Աբովյան քաղաքի մերձակայքում։ Հայտնի է «Շշի Մելո» մականունով։

Կոնյակի նոր գործարանն ուզում են գործարկել 2020 թվականին Երևանից քիչ հեռու գտնվող Բալահովիտ գյուղում։ Այնտեղ 260 հազար միջին աշխատավարձով մոտ 40 մարդ կաշխատի։

armeniasputnik.am