Քուվեյթում գրանցվել է նոր համաշխարհային ռեկորդ։ 63°C առավելագույն ջերմաստիճանը աննախադեպ է Երկիր մոլորակի համար։ Արդեն 5
մարդ է զոհվել շոգից, իսկ շատերը տառապում են ջրազրկումից։
5 մարդու զոհվելուց հետո տեղի իշխանությունը հորդորել է դուրս չգալ բաց արևի տակ և խմել չափից շատ ջուր։
Օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել է 1913 թվականի հուլիսի 10-ին՝ Կալիֆորնիայի Մահվան հովտում։ Այնտեղ ջերմաչափը ցույց է տվել
56,7 °C: Իսկ հունիսի 21-ի վերաբերյալ ջերմաստիճանի կանխատեսումները քուվեյթցիների համար շատ ավելի հիասթափեցնող են ու վտանգավոր։ Այնտեղ
սպասվում է 68 °C։