Պուտինը պատրաստվում Է Թրամփի հետ քննարկել աշխարհի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները
Advertisement 1000 x 90

Պուտինը պատրաստվում Է Թրամփի հետ քննարկել աշխարհի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր Է համարում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները:

«Մենք խոսելու բան ունենք նաեւ միջազգային անվտանգության, զինաթափման ոլորտում,- մոտ ժամանակներս լրանում Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագրի գործողության ժամկետը,-ու նաեւ բնականոն միջպետական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից բոլոր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսության մեջ»,-ասել Է Պուտինը՝ հունիսի 20-ին ելույթ ունենալով ուղիղ գծի ընթացքում:

ԼԴ նախագահը նաեւ նշել Է, որ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները սխալ են, բայց ամերիկացիները կգան դրա գիտակցմանը եւ կարող են այն շտկել: «Ինչ վերաբերում Է պատժամիջոցներին, ապա, ըստ իս, դա մեծ սխալ Է Միացյալ Նահանգների կողմից, բայց հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ կգա դրա գիտակցումը, ու դա կշտկվի»,-ասել Է նա:



Նման նյութեր