«Կամբոջայում առողջական լուրջ խնդիր ձեռք բերեցի»․ Վարդան Սարգսյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Կամբոջայում առողջական լուրջ խնդիր ձեռք բերեցի»․ Վարդան Սարգսյան. life.tert.am

Վերջին տարիների ընթացքում երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն անընդհատ ճամփորդում է, բացահայտում նոր երկրներ ոչ միայն իր, այլև բազմաթիվ հեռուստադիտողների համար: Մինչ շատերը երանի են տալիս «աշխարհ տեսնող» երգչին, նա պատմում է, թե որքան բարդ է անընդհատ թռիչքների մեջ լինելը և աշխատանքի շրջանակում նոր երկրներ այցելելը:

Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանը պատմել է նոր նախագծի, նկարահանումների ժամանակ ձեռք բերած առողջական խնդրի և արտերկրում ապրելու որոշումը փոխելու մասին:

…Ամեն ինչ փորձելու և սեփական օրինակով ցույց տալու Վարդանի սկզբունքը միշտ չէ, որ անհետևանք է մնում: Նա պատմեց, որ Կամբոջայում առողջական խնդիր է ձեռք բերել: «Այս ճանապարհորդությունը ճակատագրական էր ինձ համար: Երբ Կամբոջայում տեղացիներն ուտում են միջատեր, իրենց օրգանիզմի համար դա սովորական երևույթ է, մեզ համար՝ ոչ: Վերադառնալուց հետո ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցա և երկարատև բուժում անցա: Ընտանիքս դեմ է, որ ես նման վայրեր գնամ, սակայն ինձ համար կարևոր է հեռուստադիտողներին հետաքրքիր նախագիծ ներկայացնել»,- ասաց երգիչն ու հավելեց, որ անընդհատ թռիչքների արդյունքում իր իմունիտետը բավականին թուլացել է:

Ավելի մանրամասն՝ life.tert.am



Նման նյութեր