
Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Ստամբուլում գործող հայկական «Ակոս» երկլեզու շաբաթաթերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի որդուն՝ Արատ Դինքին․ այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
«Արատ Դինքը մեղադրվում է իր ստորագրությունը Թուրքիայի կառավարության կողմից հալածված մտավորականների հրապարակած «Խաղաղության հռչակագրի» տակ դնելու համար»․ փոխանցում է Ermenihaber հրատարակությունը։
Դատախազության տվյալներով, հռչակագիրը հրապարակվել է քրդական աշխատավորական կուսակցության կողմից, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Դատական գործով մեղադրանք է առաջադրվել Արատ Դինքին` 1-ից 5 տարի ազատազրկմամբ:
Առաջին դատական նիստին Արատ Դինքի պաշտպանները արդարացում են պահանջել: Փաստաբանները նաև դատավորներին խնդրել են ինքնաբացարկ հայտնել, քանի որ համարում են, որ նրանք կողմնակալ են, սակայն վերջինները հրաժարվել են դա անել: