
Ուզբեկստանի փոխվարչապետ եւ կանանց կոմիտեի նախագահ Տանզիլա Նարբաեւան հունիսի 21-ին ընտրվել Է հանրապետության Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Սենատի (վերին պալատի) նախագահ:
«Նա առանձնանում Է օրինավորությամբ, ազնվությամբ եւ, որ գլխավորն Է՝ հայրենասիրությամբ: Նախօրյակին ես նրան նշանակեցի սենատոր եւ առաջադրեցի խորհրդարանի վերջին պալատի ղեկավարի պաշտոնում»,-ասել Է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը՝ ելույթ ունենալով Սենատի 20-րդ լիագումար նիստում:
Նարբաեւի թեկնածության օգտին քվեարկել Է 81 սենատոր, երկուսը ձեռնպահ են մնացել, «դեմ» ձայներ չեն եղել: Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ Սենատը կին Է գլխավորել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: