Իրանն ԱՄՆ-ից նախազգուշացում է ստացել պլանավորվող հարվածի մասին. Reuters
Advertisement 1000 x 90

Իրանն ԱՄՆ-ից նախազգուշացում է ստացել պլանավորվող հարվածի մասին. Reuters

Իրանի ղեկավարությունը հունիսի լույս 21-ի գիշերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից նախազգուշացում Է ստացել Իրանի դեմ պլանավորվող ամերիկյան հարվածի վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական կառավարական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ Թրամփն Իրանից պահանջել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել հատկացված ժամկետում: Իրանն սպառնալիքին ի պատասխան ԱՄՆ-ին նախազգուշացրել Է երկրին հարվածի «տարածաշրջանային ու միջազգային» հետեւանքների ռիսկի մասին: Թրամփի ուղերձը եւ Իրանի պատասխանը փոխանցվել են Օմանի միջնորդությամբ:

«Իր ուղերձում Թրամփը համյտարարել Է, որ ինքը դեմ Է Իրանի հետ ցանկացած պատերազմի, եւ որ ինքը ցանկանում Է Թեհրանի հետ բանակցություններ վարել շատ հարցերի շուրջ,-հայտնել Է գործակալության իրանական աղբյուրը:-Նա կարճ ժամանակ Է հատկացրել մեր պատասխանն ստանալու համար, բայց Իրանի անմիջական պատասխանը եղել Է այն, որ այդ հարցի վերաբերյալ որոշում պետք Է ընդունի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին»:

«Մենք պարզորոշ հասկանալ տվեցինք, որ առաջնորդը դեմ Է ցանկացած բանակցությունների, բայց հաղորդագրությունը կփոխանցվի Խամենեիին՝ որոշում ընդունելու համար,- Reuters-ին հայտնել Է իրանական մեկ այլ պաշտոնական աղբյուր:-Սակայն մենք օմանցի պաշտոնատարներին ասացինք, որ Իրանի դեմ ցանկացած գրոհ կունենա տարածաշրջանային ու միջազգային հետեւանքներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր