British Airways ավիաընկերությունը դադարեցրել Է թռիչքները Հորմուզի նեղուցի վրայով
Advertisement 1000 x 90

British Airways ավիաընկերությունը դադարեցրել Է թռիչքները Հորմուզի նեղուցի վրայով

British Airways բրիտանական ընկերությունը կդադարեցնի թռիչքները Հորմուզի նեղուցի եւ Օմանի ծոցի՝ Իրանի կողմից վերահսկվող օդային տարածությունում այն հանձնարարականներին համապատասխան, որոնք ավելի վաղ տարածել Է ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է այդ ավիաընկերության ներկամյացուցիչները հունիսի 21-ի առավոտյան հայտնել են Reuters գործակալությանը:

British Airways-ում ընդգծել են, որ ձեռնարկվող միջոցները չեն հանգեցնի չվերթների չեղարկման: Այն ավիաերթուղիները, որոնք անցնում Էին Իրանի օդային տարածությամբ, կվերանայվեն: Ամերիկյան ավիակարգավորիչն իր հանձնարարականները տարածել Է հունիսի 20-ին այն մասին հաղորդագրություններից հետո, որ Իրանի երկնքում խոցվել Է ամերիկյան Global Hawk հետախուզական անօդաչուն:

United Airlines ամերիկյան ավիաընկերությունն արդեն դադարեցրել Է Նյույարքի (ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգ) եւ Հնդկաստանի Մումբայ քաղաքի միջեւ թռիչքները Իրանի օդային տարածքով: Նրա օրինակին արդեն հետեւել են եվրոպական ու ասիական մի քանի այլ խոշոր ավիաընկերություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր