Լեոնարդո Դի Կապրիոն վթարի է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Լեոնարդո Դի Կապրիոն վթարի է ենթարկվել

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և նրա ընկերուհին՝ մոդել Նինա Ագդալը, Համփթոնսում (Նյու Յորք) ավտովթարի են ենթարկվել:

Դի Կապրիոն Ագդալի հետ Range Rover ավտոմեքենայով ընթանալիս է եղել Մոնթոք-Հայուեյով, երբ օգոստոսի 20-ին, ժամը մոտ 16.30-ին նրանց է բախվել մի կին՝ իր Mini Cooper-ով:

Պատահարի ականատեսի խոսքով՝ Դի Կապրիոն նախ ստուգել է՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է իր ընկերուհու հետ, հետո մոտեցել է մյուս ավտոմեքենային և կնոջն օգնել դուրս գալ մեքենայից:

Դերասանը ոստիկանություն է կանչել: Դեպքի վայր է ժամանել շտապօգնություն, սակայն ոչ ոք չի տուժել:

Դի Կապրիոյի Range Rover-ը գրեթե չի վնասվել, իսկ Mini Cooper-ը պետք կլինի վերանորոգման տալ՝ նշել է ականատեսը: Այս մասին հայտնում է ok.co.uk-ը: