
Աննան ուղղակի զբոսնում էր Երևանում, նկարում այն, ինչ դուր է գալիս և մի օր էլ որոշեց հավաքված լուսանկարներով կիսվել Ինստագրամում:
Պարզվեց՝ որոշումը ճիշտ է. Streets of Yerevan էջը մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն երևանցիների, այլև՝ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցների համար: Էջը սկսեց նամակներ ստանալ՝ խնդրանքով նկարել Երևանի այս կամ այն հատվածը:
Streets of Yerevan-ը յուրահատուկ վայր դարձավ Երևանը կարոտած, Երևանից հեռու բնակվող հայերի համար: Աննան խնդրանքները չի մերժում, նա չի սիրում խոսել իր մասին, չի տեղադրում սեփական լուսանկարները, փոխարենը՝ անվերապահ սիրահարված է Երևանին: Wnews.am -ի հետ նա կիսվել է երևանյան տրամադրությամբ և լուսանկարներով:
Ավելի մանրամասն՝ wnews.am