Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում
Advertisement 1000 x 90

Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում

Clubworldranking կայքի կազմած 1000 լավագույն թիմերի ցանկում հայկական 3 ֆուտբոլային ակումբ է ներառվել։

Երևանի «Փյունիկը» հայտնվել է ցանկի 734–րդ հորիզոնականում, Կապանի «Գանձասարը»` 832-րդում, իսկ «Ալաշկերտը»` 904-րդում։

Ցանկի առաջատարը «Բարսելոնան» է, որին հաջորդում է արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբը, երրորդ հորիզոնականում անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։

Տասնյակում ընդգրկված են բրազիլական «Պալմեյրասը», անգլիական «Լիվերպուլը», իսպանական «Ռեալ Մադրիդը»։ Ցուցակում են նաև ոչ պակաս հայտնի «Վալենսիան», «Բոկա Ջունիորսը», «Ատլետիկո Պարանաենսեն», «Ատլետիկո Մադրիդը»։

armeniasputnik.am