
Միացյալ Նահանգները պատրաստ Էին ուղղորդված հարվածներ հասցնել Իրանի երեք օբյեկտի, սակայն բառացիորեն վերջին պահին որոշեց չանցկացնել այդ գործողությունը: Այդ մասին հունիսի 21-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք պատրաստ Էինք (Իրանի կողմից ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար) պատասխան հարված հասցնել երեք տարբեր օբյեկտների, երբ ես հարցրեցի՝ քանի մարդ կզոհվի (ԱՄՆ-ի այդ ռազմական գործողության հետեւանքով): «150 մարդ, սըր»,-եղավ գեներալի պատասխանը: Հարվածից տասը րոպե առաջ ես այն կասեցրի «…»,-գրել Է նա իր Twitter-ում հաղորդել Է ՏԱՍՍ-ը: