Հայտնի ռեփեր Դրեյքը 350 հազար դոլար է վճարել Insаtgram-յան հայտնի մոդել Լեյլա Լեյսին, որը նրան մեղադրում է բռնաբարության մեջ, հայտնում է The Blast-ը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 2017թ.-ին Անգլիայում, երբ Դրեյքը երկիր է այցելել համերգային շրջագայության շրջանակներում։ Իբրեւ թե նա իրեն տարել է հյուրանոցային համար եւ իր կամքին հակառակ ստիպել զբաղվել «խեղաթյուրված օրալ սեքսով»։ Հետաքննությունը դադարեցվել էր ապացույցների անբավարարության պատճառով, իսկ Դրեյքը հակընդդեմ հայց էր ներկայացրել զրպարտության համար։
Ռեփերը պնդում էր, որ սեռական հարաբերությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, ապա աղջիկն իրեն սկսել է տարօրինակ պահել։ Նա ցանկացել է, որ Դրեյքն իրեն շրջագայության տանի, «հորինել է հարաբերություններ, որոնք չեն եղել», զայրացել է ի պատասխան հաղորդագրությունների արհամարհանքի պատճառով եւ հայտարարել, որ ինքն ու Դրեյքը երեխա են ունենալու։ Հղիության ոչ մի ապացույց եւ երեխայի գոյության ոչ մի հետք չի եղել, որը արդեն պետք է լույս աշխարհ գար, իսկ աղջիկը հրաժարվել է հայրության որոշման թեստից։