
РЕН ТВ հեռուստաընկերությանը հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների առաջին զոհի մասին:
Մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 240 ցուցարարներ և 80 իրավապահներ են վիրավորվել:
Հիշեցնենք, որ երեկվանից Վրաստանում սկիզբ է առել բողոքի մեծ ակցիա՝ ընդդեմ գործող իշխանությունների։