
Իտալիայի Ֆիենզա քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Պայքարի մեջ այժմ ազատ ոճային ըմբիշներն են: 48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3-2 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովի նկատմամբ:
Հովհաննիսյանը եզրափակչում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլիի հետ: