
Վրաստանի Բաթում քաղաքի «Գարդենս» սրճարանը որոշել է համարժեք պատասխան տալ ռուսներին իրենց տարածքների «20%-ն օկուպացնելու» համար և միացել է Թբիլիսիի իրենց գործընկերներին. այս մասին հաղորդում է Грузия Online գործակալությունը՝ նշելով, որ ռուս զբոսաշրջիկների համար իրենց սրճարանը ճաշացանկի նոր գին է սահմանել, որը 20%-ով թանկ կլինի:
«Մենք, հավանաբար, միակ սրճարանն ենք Բաթումում, որ ռուսերեն ճաշացանկ չունի։ Վերջին իրադարձությունների հետ կապված՝ մենք որոշել ենք միանալ Թբիլիսիի մեր գործընկերներին, և այսուհետ ռուս զբոսաշրջիկների համար ճաշացանկը 20%-ով թանկ կլինի»,- նշված է սրճարանի հայտարարության մեջ։