Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր սիրելի Կարինեն, մեր սիրելի ընկերը, մեր կողքի ՄԱՐԴԸ հրաժեշտ տվեց կյանքին՝ կյանքի համար երկար պայքարելով ու լավատեսությամբ պայքարելով, բայց կյանքը՝ կյանք է…
Այս «ինքնակենսագրականը» Կարինեն գրեց հատուկ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի համար, իմ համառ խնդրանքներից հետո…
«Մշեցի հորս շիտակությունը և լոռեցի մորս միամտությունը, երևի, իմ ներսի այն երկու Ձկներն են, որոնց աստղի տակ ծնվել և ապրում եմ, ահա, խաղաղության և պատերազմի, սիրո և խռովքի, ցնորքի և ցասումի իմ բաժին ժամանակը:
Որովհետև նույնիսկ իր խռով ու համր օրերին ու ամիսներին Բանաստեղծությունը շրջանառվում է արյանդ մեջ և հանկարծ ծիկրակելով ժպտում արձակի, հոդվածի ու երկտողի ժլատ տողերից, քո սիրո և ատելության վայրկյաններին, աղոթքի ներսից և նույնիսկ առտնին
գործերի ամեն անկյունից:
Սիրում եմ որդուս՝ որպես իմ ամենագերազանց Բան-ա-ստեղծության, զվարթությամբ ապրեցնող ճակատագիրս՝ Amor fati»:
Աստծո լույսերի մեջ մնաս, Կար…»:
Մեր սիրելի Կարինեն, մեր սիրելի ընկերը, մեր կողքի ՄԱՐԴԸ հրաժեշտ տվեց կյանքին՝ կյանքի համար երկար պայքարելով ու…
Gepostet von Arayik Manukyan am Samstag, 22. Juni 2019