«Բանանց» ֆուտբոլային ակումբի բժիշկը մարդկային կյանք է փրկել Թուրքիայում:
Այս մասին հայտնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: «Բանանց» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:
Հյուրանոցի աշխատակիցներից մեկն անհաջող սայթաքման արդյունքում ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:
«Բանանց» ՖԱ-ի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը առանց ժամանակ կորցնելու տուժածին ցույց տվեց առաջին բուժօգնություն, դադարեցրեց արյունահոսությունը, բերեց գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվեց մոտակա քաղաքի հիվանդանոց: