
Թբիլիսիի բողոքի ակցիաներին մասնակցած երկու անձինք, որոնք ստացել էին ռետինե փամփուշտի հարվածներ, բարդ վիրահատության են ենթարկվել, և բժիշկներին, բարեբախտաբար, հաջողվել է փրկել նրանց տեսողությունը:
Այս մասին հայտնում են Շրջանային հոսպիտալի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ հոսպիտալն անցած գիշեր աշխատել է ծանր գրաֆիկով: