Աշխարհի երկրների մեծ մասում տղամարդկանց կյանքի տևողությունը կանանցից մի քանի տարով քիչ է:
Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում վաղ մահերը հնարավոր կլիներ կանխել, եթե տղամարդիկ ժամանակին դիմեին բժշկին՝ չանտեսելով տագնապալի նախանշանները:
The Sun-ը հաղորդում է, որ հետևյալ նախանշանները, չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են վկայալե քաղցկեղի մասին.
- Միզարձակման ժամանակ ցավոտ զգացողությունները կարող են շագանակագեղձի քաղցկեղի մասին վկայել: Իհարկե այս նախանշանը կարող է նաև այլ խնդիրների մասին վկայել, այսպես, թե այնպես դրանք պետք է հասկանա բժիշկը:
- Ամորձիների մեծացումը և դրանցում ուռուցքի շոշափելիությունը մյուս նախանշանն է, որը կարող է մատնանշել քաղցկեղային գործընթացների մասին: Ամորձիների ցանկացած փոփոխություն արդեն պատճառ է բժշկին դիմելու համար:
- Արյուն մեզում. հաջորդ նախանշանն է, որն արժանի է ուշադրության: Այն կարող է վկայել միզապարկի կամ երիկամների քաղցկեղի մասին, դրա համար այն չի կարելի անտեսել:
- Արյուն կղանքում. աղիքներում ուռուցքի հնարավոր ախտանիշ է
- Առնանդամի մաշկի ցանկացած փոփոխությունը նույնպես արժանի է ուշադրության՝ լինի ցան, բիծ կամ մաշկի հաստացում
- Պտուկներից արտադրությունը կարող է կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել, որով հիվանդանում են ոչ միայն կանայք: Ցավ պտուկներում, ցան, այտուցվածություն կամ կոշտուկներ թևատակերի շրջանում. սրանք այս հիվանդության մյուս նախանշաններն են:
- Մշտական այրոցը կարող է կոկորդի կամ ստամոքսի քաղցկեղի նախանշան լինել
- Քաշի անհասկանալի կորուստ. հաջորդ նախանշանը, որի դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե դուք նիհարում եք, բայց դրա համար որևէ ջանք չեք գործադրում, դա կարող է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի, թոքերի կամ այլ օրգանների քաղցկեղի նշան լինել:
Այս նշաններից որևէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ բժշկի դիմել: