Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բծախնդրությունը սահմաններ չունի: Նրանց զուգընկերը պետք է համապատասխանի ամենաբարձր պահանջներին: Հեշտ չէ, երբ ամեն ինչում կատարելություն են պահանջում, իսկ Կույսերը դա անում են ամեն վայրկյան: Ընդ որում, նրանք բավական քննադատական վերաբերմունք ունեն նաև իրենց հանդեպ: Կույսերը փակ մարդիկ են, ովքեր դժվարությամբ են մտերմանում:
Կարիճ: Շատ դժվար է սիրել մարդու, ով կենտրոնացած է իր ու իր էմոցիաների վրա: Եթե որոշել եք հարաբերություններ կառուցել կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ, պետք է միշտ հիշեք, որ նա ամենա-ամենան է: Մի անհանգստացեք. դժվար թե կարողանաք չափից շատ հաճոյախոսություններ անել Կարիճներին, իսկ շնորհակալության դժվար թե արժանանաք: Կարիճները միշտ պետք է զգան, որ գնահատում եք իրենց:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում, երբ սահմանափակում են իրենց ազատությունը: Նրանք իմպուլսիվ են, հեշտությամբ են տրվում նոր հետաքրքրություններին: Եթե ցանկանում եք հարաբերություններ կառուցել Աղեղնավորի հետ, պետք է կարողանաք միշտ հետաքրքիր լինել, հակառակ դեպքում նա կձանձրանա և կսկսի ավելի հետաքրքիր մեկին փնտրել: Միևնույն ժամանակ Աղեղնավորի հետ համատեղ կյանքը խոստանում է բավական դինամիկ և բազմազան լինել:
Կշեռք: Կշեռքներին դժվար է սիրել, քանի որ նրանք մշտապես տատանվում են, նույնիսկ իրենք չգիտեն՝ ինչ են ուզում: Նախքան որոշում կայացնելը Կշեռքները երկար ժամանակ կշռադատում են դեմ և կողմ փաստարկները: Մի անհանգստացեք, Կշեռքների հետ կապը բավական ամուր ու երկարատև կլինի, քանի որ նրանք հոգ են տանում մտերիմների մասին և չեն ցանկանում նրանց ցավ պատճառել:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թեթևամիտ են, նրանց տրամադրությունը փոխվում է լույսի արագությամբ: Զուգընկերոջ համար բավական բարդ է լինում հարմարվել Երկվորյակներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ներկայացումներ խաղալ, մեծ հաճույքով են բամբասանքներ տարածում: Նրանց հետ միշտ ուրախ է, բայց ոչ բոլորն են պատրաստ թատրոնում ապրել՝ խաղալով հիացած հանդիսատեսի դերը: Դա հյուծում է մարդուն:
Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը