ՔՊ պատգամավորը կրիմինալ դեմքերի ու հեռուստաաստղերի հետ երևանյան ակումբում վայելել է իր երեկոնՆյութի աղբյուրը
Advertisement 1000 x 90

ՔՊ պատգամավորը կրիմինալ դեմքերի ու հեռուստաաստղերի հետ երևանյան ակումբում վայելել է իր երեկոնՆյութի աղբյուրը

Երևանի կենտրոնում գտնվող Լա Սկալա ակումբ-կարաոկեն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին զգալու արքայական վայելքի համը: Այսպիսին է այս ակումբի բնութագրիչը համապատասխան պորտալներում: Եվ ահա արքայական վայելիքը համն զգալու համար ուրբաթ օրը այս ակումբում են հյուրընկալվել հեղափոխության ալիքով հայտնի դարձածները, ԱՄՆ-ից վտարված կրիմինալ դեմքերն ու ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվողները: Նրանց ուղեկցել են, ասենք, մերկ լուսանկարների տարածմամբ միմյանց հետ մրցակցող աստղեր-հեռուստադեմքերը՝ երեկոն դարձնելով իսկապես անմոռանալի:

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն տարբեր առիթներով վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, իր երեկոն է անցկացրել ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի եւ ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող մի քաղաքացու հետ, որին հանցագործ շրջանակներում կոչում են Չաղ Ռուստամ: Տղամարդկանց միջավայրը գունազարդել են հեռուստաաստղեր Շուշան Երիցյանն ու ԹԻՎ 5 հեռուստաընկերության նոր դեմք Սյուզաննա Սեդրակյանը:

Համաձայնեք՝ հետաքրքիր միքս է: Հեղափոխական օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած, այնուհետեւ ՀՀ վարչապետի վստահությանն արժանացած ու ՔՊ-ից պատգամավոր դարձած Հայկ Սարգսյանը նախընտրում է այն մարդկանց ընկերակցությունը, որոնց արժեհամակարգը հոգեհարազատ էր նախկիններին, որոնք իրենց վարքաբանական նորմերով, կենցաղով ու կենսագրությամբ մշտապես եղել են Փաշինյանի քննադատության թիրախը:

Հեղափոխությունն արվել է հենց այս տեսակին քաղաքականությունից զտելու, քաղաքացիական հասարակությունից տարանջատելու համար:  Նախկինների շրջանում դժվար է հիշել որևէ պատգամավորի, որն անթաքույց ժամանակ կանցկացներ Պզոյի ու հետախուզվող Ռուստամների հետ: Չնայած մեզ հայտնի է այդպիսի մեկ պատգամավորի անուն՝ Սաշիկ Սարգսյան:

Հիմա Հայկ Սարգսյանն է հավակնում այդ դերին: Ի դեպ՝ ակումբի որոշ հյուրեր, չդիմանալով այս տղամարդկանց ու նրանց ուղեկցող կանանց  աստտղաբույլի վայելքի դրսևորումներին, լքել են ակումբը: Պզոն-Հայկոն-Ռուստամը շարունակել են զվարճանալ՝ հընթացս բաժակ բարձրացնելով հեղափոխության համար:

newsbook.am