Ուշադիր նայեք լուսանկարին։ Ի՞նչ եք նկատում առաջին հերթին։ Պատկերը, որն առաջինն եք տեսնում լուսանկարում, շատ բան է վկայում բնավորության առանձնահատկությունների մասին։
Դեմք։ Հանելուկային կերպար եք ստեղծում։ Չեք ընդունում ձեզ, փորձում եք ստեղծել ինքներդ ձեզ, ձեզ ցույց տալ աշխարհին։ Փորձում եք հաջողությունների հասնել տարբեր ոլորտներում՝ ձեզ համար իդեալական կերպար ստեղծելու համար։ Որևէ վատ բան չկա նրանում, ինչ դուք անում եք։ Բայց վստահ եղեք, որ ձեր հիմնական նպատակը մյուսների հաստատման կարիքը չունի։
Ուղեղ/ծառ։ Ցանկանում եք շատացնել սեփական գիտելիքները։ Ձեզ իսկապես հետաքրքրում է ամեն բան։ Ձգտում եք կյանքում որքան հնարավոր է շատ բան սովորել։ Սիրում եք նոր երևույթներ ուսումնասիրել։ Մարդիկ ձեզ նկարագրում են՝ որպես մարդու, ով լավ տեղեկացված է տարբեր ոլորտներից։ Ձեզ համար միևնույն է, թե ինչպես են մյուսներն ընկալում ձեզ։ Հասկանալ, թե ով եք և ինչ եք ուզում անել. ահա այն ամենը, ինչ ուզում եք։ Դա վատ չէ, սակայն վստահ եղեք, որ այդ ընթացքում չեք կորցնի ձեզ։
Թռչուն և բնություն։ Պարզապես ցանկանում եք ազատ լինել, լինեն այնպիսին, ինչպիսին կաք, ու ճանաչել աշխարհը։ Նախընտրում եք ճանապարհորդել։ Չեք սիրում երկար ժամանակ նույն տեղում մնալ։ Ամեն բան այնքան էլ լուրջ չեք ընդունում։ Սիրում եք մշտական ուրախություն, երեկույթներ։ Սիրում եք լինել բնության գրկում։ Ձեր գլխավոր նպատակն ինքներդ ձեզ հասկանալն ու աշխարհը ճանաչելն է։ Ձեզ չի հետաքրքրում, թե ինչ են մյուսները մտածում ձեր մասին։ Միայն թե համոզվեք, որ ճիշտ մոտեցում եք ցուցաբերում սեփական հարաբերություններին։
Աղբյուրը՝ lifecoachcode.com
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը