Հանրային ռադիոն ֆեյսբուքյան էջով գովազդում է մի նյութ, որն ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունի. 7or.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հանրային ռադիոն ֆեյսբուքյան էջով գովազդում է մի նյութ, որն ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունի. 7or.am

Հայաստանի Հանրային ռադիոն պետական միջոցների հաշվին է ծավալում իր գործունեությունը։ Այսինքն՝ ՀՀ աշխատող և բիզնես ունեցող քաղաքացիների տված հարկերից որոշ մասն ուղղվում է Հանրայի ռադիոյին։

Սրանից հետևում է, որ Հանրային ռադիոն քաղաքական նախապատվություն որևէ քաղաքական ուժի և անհատի չպետք է տա։

Հիմա ՀՌ-ն ֆեյսբուքյան էջով գովազդում է մի նյութ, որն ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունի և սատարում է կոնկրետ անհատի։

Ի՞նչ իրավունքով է ՀՌ-ն պետական միջոցների հաշվին նման քայլ անում, եթե չասենք, որ առհասարակ այդ նյութը պետք է տեղ չունենար ռադիոընկերությունում։

7or.am

Հարցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Մանվել Կոստանդյանը, մասնավորապես գրելով.

«Երբ Հայաստանի հանրային ռադիոն գովազդ է միացնում մեր հարկերի հաշվին այնպիսի մի բան, որ քաղաքական կողմնապահություն ու ոչ իրավաչափ նպատակ է հետապնդում: Երևի հանրային ռադիոյի շենքի դուռը ջարդեցին, որ մեր հարկերի հաշվին ապրող կառույցը զբաղվի նման կեղտոտ գործունեությամբ»: