Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 23-ին ՀՀ մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 5.1 հեկտար չոր խոտածածկույթ:
«Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:
Ժամը 10:00-ից 17:06-ը ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ գերեզմանատանը հարակից տարածքում, իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։
Ժամը 10:14-ից 15:46-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Մանկական երկաթուղու դիմացի լանջում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: