Գավառական «ստանդարտներ». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

Գավառական «ստանդարտներ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:

Վերջերս գտնվում էի Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկում։ Միջոցառումը, որին մասնակցում էի կայանում էր նորակառույց հյուրանոցում, որի ճակատին մեծ տառերով գրված է․ «…HOTEL & SPA»։ Հյուրանոցի ներսում, ադմինիստրացիայի վերևում նույնպես «…HOTEL & SPA», կողքի պատին վերևից ներքև 5 ժամացույցներ, որոնք ցույց են տալիս թե որ ժամն է LONDON, PARIS, NEW-YORK, MOSCOW, YEREVAN քաղաքներում։ Ռեստորանի դռան վերևում գրված է «RESTAURANT»։ Հյուրանոցում նախասրահում տեղադրված վահանակի վրա փակցված էր տուրիստական երթուղու գրաֆիկը․ «экскурсии по достопримечательностям»։ Չդիմացա, մոտեցա ադմինիստրացիայի աշխատողներին և հարցրեցի․
-Ներեցեք, այս հյուրանոցը կառուցվել է ինչ-որ տեղ Հայաստանից դուրս և տեղափոխվել Հայաստա՞ն։
-Չէ, ի՞նչ եք ասում, հյուրանոցը կառուցվել է․․․և այլն;
-Բա ինչու՞ մեկ բառ հայերեն չկա։
Եվ նշում եմ վերը բերված օրինակները։
Պատասխանում են․
-Եվրոպական ստանդարտներ են։
-Ձեր կարծիքով,-ցույց եմ տալիս ժամացույցները,-Փարիզում, Մոսկվայում միայն անգլերե՞ն են գրում։
Օրիորդը մտածեց, նայեց գործընկերոջը և երիտասարդը գտավ պատասխանը․
-Մեզ մոտ տուրիստներ են գալիս։
-Իսկ Փարիզ, Մոսկվա չե՞ն գնում։
-․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞