Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ Լոռու մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia։
Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Լոռվա մարզի, Ստեփանավան քաղաքի՝ Լոռի Բերդ պատմամշակութային հուշարձանից ոչ հեռու գտնվող հսկայական աղբավայրի փաստով։ Դեպի Ձորագետի կիրճ ձգվող հսկայական աղբավայրը ոչ միայն խաթարում է տեղանքի բնապատկերը, այլև հսկայական վնաս հասցնում շրջակա միջավայրին։ Աղբավայրից մշտապես բարձրացող տհաճ ծուխը տարածվում է շրջակա բնակավայրերի ու կիրճի վրա։
Աղբավայրի չափերը տեսանելի են անգամ արբանյակային նկարից (նկարը՝ կից, ստորև)։ (Google քարտեզով որոնման համար տարածքի տեղորոշման կոդերը՝ 41.005800, 44.415062)։
Մենք կոչ ենք անում մասնավորապես Լոռու մարզի մարզպետարանին պաշտոնապես արձագանքել խնդրին և քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ քայլեր են նախատեսվում առկա խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
Նման իրավիճակն ուղղակի անընդունելի է և ոչ հարիր մեր պետությանը։
Հարգանոք՝ ՊԶՀԱ վարչություն։