ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վրաստանի գործընկերը՝ Նինո Լոմջարիան, տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել․ նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ:
Վրաստանի գործընկերներն առանձին վարույթ են իրականացրել, այցելել են նրան ու անընդհատ կապի մեջ եղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ։
Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Նինո Լոմջարիային համագործակցության ու Հայաստանի քաղաքացու իրավունքների երաշխավորման ուղղությամբ ցուցաբերած հետևողականության համար: