Թբիլիսիի դատարանն ազատել է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքներում ևս 40-ից ավելի ձերբակալվածների
Advertisement 1000 x 90

Թբիլիսիի դատարանն ազատել է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքներում ևս 40-ից ավելի ձերբակալվածների

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է 41 մարդու գանգատները, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի էին դատապարտվել խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքների մասին գործով, և ազատել է նրանց: Այդ մասին հունիսի 25-ին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ լսումների ընթացքում դատարանն անմեղ է ճանաչել երկու ձերբակալվածի, իսկ մնացածներին դատապարտել է 4-օրյա կալանքի ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար: Բայց քանի որ նրանց ձերբակալման պահից արդեն հինգ օր է անցել, իրավախախտներն ազատ են արձակվել:

Հունիսի 24-ին վերաքննիչ դատարանն ազատել էր ևս 16 մարդու: Ձերբակալվածների ազատումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից զանգվածային ելույթներ են կազմակերպում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ: Դրանց մասնակիցները նաև պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: