Գործ պիտի անեի:
Նստեցի գրասեղանի մոտ, պարզվեց ինտերնետ ծառայությունը կասեցրած ա: Մտածեցի հավանաբար վճարած չի, տրամադրված տնից դուրս եկա, որ գնամ վճարեմ, որ համացանցին կպնեմ, կարողանամ աշխատել:
Ոտքով էի, մի 15 րոպեի ճանապարհ ու թեժ արև: Ամեն դեպքում ճանապարհ ընկա ու ճանապարհին մտքերով տարվեցի, մի երկու մարդ տեսա, թեթև զրույց, էլի քայլեցի ու էլի մտքերով: Հասա մտադրված վայրը, ու հասկացա, որ չեմ հիշում ինչի համար էի եկել-)
Մի պահ կանգ առա, նստեցի, ինքս ինձ` թե բա ինչ խնդիր կար, որ քեզ ստիպեց էս շոգ ու կրակին տնից դուրս գալ: Էտ պահին միանգամից հիշեցի, որ պիտի գործ անեի ու իմ ինտերնետ կապը ընդհատված էր:
Հիմի ինչ կուզեմ ասել: Ձեր ջանին ղուրբան, բերեք մի պահ դադար առեք ու հլը վերհիշեք, դուք ինչի համար էիք էս ճամփեն բռնել` զբոսանքի՞, ժամավաճառությա՞ն, թե խնդիրներ լուծելու, կնշանակի երկրի քաղաքացիների համար բարիք ստեղծելու:
Մի դադար առեք ու մտածեք, կարո՞ղ ա հանկարծ պարզվի, որ ինքներդ ձեր հետ ազնիվ չեք եղել: Թե չէ մենք էլ ազնվություն ու լավ գործեր ենք ակնկալում: Այլապես հանրային ռեսուրսի վրա նստած, դրա վատնումն ու բարիքի չստեղծումը մի տեսակ անհասկանալի ա ձեր ճանապարհով իշխանության եկած մարդկանց համար:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: