Ուղիղ. «Ահազանգը» պայքարը կշարունակի այնքան, մինչև Հայաստանում լինի պրոգրեսիվ հարկման համակարգ. նախաձեռնության անդամ. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուղիղ. «Ահազանգը» պայքարը կշարունակի այնքան, մինչև Հայաստանում լինի պրոգրեսիվ հարկման համակարգ. նախաձեռնության անդամ. tert.am

ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը, այս նախագծով երկրի բյուջեի տարեկան շուրջ 45 մլրդ դրամի կորուստները նախատեսում են փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների գների թանկացմամբ. այս մասին հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության անդամներից մեկը:

Նա նշեց, որ այս նախագիծը չի լավացնում երկրի բնակչության մեծամասնության ցածր եկամուտ ունեցողների կենսամակարդակը: «Փոխարենն այն ավելացնում է մի քանի հազար մարդու եկամուտը: Ստացվում է, որ քիչ առաջ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար ի հաշվի մի քանի հարյուր հազարի: Նախագծի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախագծին կողմ արտահայտած յոթ պատգամավորի վրա: Միևնույն ժամանակ նախագծի համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որն այն բերեց օրակարգ, առաջ տարավ՝ առանց հակառակ կողմի կարծիքը լսելու»,– ասաց նա:

Ավելի մանրամասն՝ tert.am



Նման նյութեր